Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բնության էքստրեմալության հիմնարար թեզը

Բնության էքստրեմալության հիմնարար թեզը
16.03.2023 | 01:06

Անկենդան բնության, կենդանական աշխարհի ու մարդկային հասարակության կյանքի

ներքին օրինաչափությունների բացահայտման գաղափարական հիմքը բնության
էքստրեմալության հիմնարար թեզն է:
Սա պարզապես նշանակում է, որ բնությունն իր բոլոր դրսևորումներում որևէ կոնկրետ
իմաստով ունի ամենա ամենա բնույթ, օրինակ, մարդը իր վարքային բոլոր դրսևորումներով
ձգտում է իր համար սուբյեկտիվորեն հասկացված ամենալավին:
Ֆիզիկայի հոյակապ շենքը կառուցված է նյութի շարժման ու կառուցվածքի
էքստրեմալության գաղափարի վրա՝ վարիացիոն սկզբունքների տեսքով:
Օրինակ, ցանկացած բնույթի մեխանիկական շարժումների մասին գիտությունը՝ մեխանիկան,
ամբողջությամբ կառուցված է ամենափոքր գործողության սկզբունքի հիման վրա: Նույնը՝
ֆիզիկայի մյուս ճյուղերում:
Նույնը մաթեմատիկական կենսաբանության ու մաթեմատիկական էկոնոմիկայի մեջ և
գիտության այլ ոլորտներում:
Շատ հետաքրքիր կիրառություններ ունի մարդկանց նվազագույն ջանքի նմանատիպ
սկզբունքը սոցիալական ոլորտում:
Այս սկզբունքը հայտնագործվել է ֆրանսիացի փիլիսոփա Guillaume Ferrero-ի կողմից
1894 թվին, բայց հանգամանորեն ուսումնասիրվել է ամերիկացի պրոֆեսոր Ցիպֆի կողմից
1949-ի իր ՛՛Մարդու վարքը և նվազագույն ջանքի սկզբունքը՛՛ գրքում:
Ըստ այդ սկզբունքի մարդը իր բոլոր գործողությունները կատարում է այնպես, որ տվյալ
նպատակին հասնի նվազագույն ջանքով:
Այս տեսությունն ունի բազմաթիվ կիրառություններ ամենատարբեր ոլորտներում և առաջին
հերթին մարդկանց հաղորդակցման և լեզվաբանության ոլորտում, որտեղ լեզվի էվոլյուցիան
կապվում է մարդկանց հաղորդակցվելու ժամանակ նվազագույն ջանք գործադրելու հետ:
2000-ականների սկզբում, բիզնես նպատակներով աշխատելով մարդկանց գործունեության
կազմակերպման ոլորտում, ես փորձեցի նվազագույն ջանքի սկզբունքի հիման վրա կառուցել
մարդու գործունեության և, մասնավորապես, աշխատանքային գործունեության
մաթեմատիկական տեսություն:
Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ միայն այդ սկզբունքի հիման վրա
հնարավոր չէ բացատրել մարդկանց վարքը և նաև կենդանիների վարքը ու, դրանից բացի,
պարզվեց, որ նվազագույն ջանքի սկզբունքը ճիշտ է միայն այն ժամանակ, երբ ռիսկերը
փոքր են և մեծ կորուստների վտանգ չկա:
Այն դեպքերում, երբ ռիսկերը մեծ են, և մարդիկ, և կենդանիները գործում են նաև
պոտենցիալ կորուստները նվազագույնին հասցնելու տակտիկայով ու ստրատեգիայով:
Բայց բանից պարզվում է, որ ինչքան էլ ռիսկերը մեծանան, միևնույն է, ռիսկերի բոլոր
մակարդակներում մարդը գործում է նույն ջանքի նվազագույնի ձգտումով:
Այսինքն, մարդու և կենդանիների վարքը քանակապես կարելի է նկարագրել ու բացատրել
երկու սկզբունքների հիման վրա, այն է մի կողմից ջանքի մինիմումի և մյուս կողմից՝

սպասվող ռիսկերի ու կորուստների մինիմումի սկզբունքների ու դրանց միջև
կոմպրոմիսների հիման վրա:
Ավելին, պարզվում է, որ խոսքը ոչ թե ջանքի մինիմումի մասին է, այլ էներիգայի, որի
մասին՝ հաջորդիվ:

Պավել ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դիտվել է՝ 6757

Մեկնաբանություններ